Կարևոր իրադարձություններ

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան (տեսանյութ)

07 Նոյեմբեր, 2020 12:49
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան (տեսանյութ)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը

Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի: Վերջին շաբաթների ընթացքում շատ ակտիվ կապի մեջ էինք Վահեի հետ: Առաջին խոսակցության ժամանակ հարցրեց ինչո՞վ կարող եմ օգնել այստեղից: Ասեցի Արցախի ճանաչման և ադրբեջանական ագրեսիայի դատապարտման գործընթաց ակսիր: Մարդն էլ գնաց ու սկսեց!!! Փոքր գաղտնիք բացեմ: Սա դեռ սկիզբն է և շատ փոքր սկիզբը:

Տեքստը և վիդեոն` ստորև:

Կորունյայի Քաղաքային խորհրդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բռնությունների դադարեցման վերաբերյալ

Ավելի քան 30 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկելու համար շարունակվող Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սրվել է վերջին ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց աջակցում են Թուրքիան և իսլամիստական ​​վարձկաններն ու աշխարհազորայինները, պատերազմ սանձազերծեցին: Հարձակումները Արցախի Հանրապետության դեմ հանգեցրեցին բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Այս ռազմական գործողություններով Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի 2020 թվականի մարտի 23-ի հրադադարի ռեժիմների հաստատման վերաբերյալ կոչը:

Կորունյայի քաղաքային խորհուրդը, այս հռչակագրի միջոցով, իր համերաշխությունն է հայտնում ագրեսիայի զոհ դարձած հայկական բնակչությանը և դատապարտում ուժի գործադրումը և մարդու իրավունքների ոտնահարումը:

Կորյունայի քաղաքային խորհուրդը կոչ է անում անհապաղ հրադադար հստատել և սկսել խաղաղ բանակցություններ, որոնք նպաստում են տարածաշրջանում բռնության նվազեցմանը` աջակցելով երկխոսության վերսկսմանը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին