Կարևոր իրադարձություններ

Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ. IRNA-ն լուսանկարներ է հրապարակել

07 Նոյեմբեր, 2020 11:59
Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ. IRNA-ն լուսանկարներ է հրապարակել

 Իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա Է տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը: 

Գործակալության հրապարակաած հոդվածում կցված են նաև լուսանկարներ, որտեղ երևում են զրահատեխնիկա տեղափոխող ավտոմեքենաները: 

Հիշեցնենք, որ  Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարը հայտարարել էր, որ իրենց երկրի բանակն անելու է ամեն ինչ  սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար: Հրամանատարն ընդգծել էր, որ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին Հեյդարին կոչ է արել երկու կողմերին լուծել խնդիրները միայն քաղաքական ճանապարհով: 

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը կարմիր գիծն է և մենք ոչ մի իշխանության թույլ չենք տա  փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին