Իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա Է տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Գործակալության հրապարակաած հոդվածում կցված են նաև լուսանկարներ, որտեղ երևում են զրահատեխնիկա տեղափոխող ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարը հայտարարել էր, որ իրենց երկրի բանակն անելու է ամեն ինչ սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար: Հրամանատարն ընդգծել էր, որ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին Հեյդարին կոչ է արել երկու կողմերին լուծել խնդիրները միայն քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը կարմիր գիծն է և մենք ոչ մի իշխանության թույլ չենք տա փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը»,- ասել է նա։