Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մեծացրել է քոմենթներ գրող ֆեյքերի թիվը․ իրանագետ

07 Նոյեմբեր, 2020 12:09
Հեղինակ՝ Արտյոմ Տոնոյան
Ադրբեջանը մեծացրել է քոմենթներ գրող ֆեյքերի թիվը․ իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել․

Ադրբեջանական իշխանությունների քարոզչամեքենան սոցիալական ցանցերում մեծացրել է քոմմենթներ գրող ֆեյքերի թիվը։

Պարզ լուծումներ են գտել ու աշխատում են բավական արդյունավետ։ Խլացնում են բողոքի ցանկացած հնարավոր ձայն ու ընթերցողին փոխանցում այն, ինչ պետք է իրենց, այն ինչ տրամաբանորեն պետք է կարդա պատերազմող երկրի օրինախախտ քաղաքացին, ով չի ենթարկվում ռազմական դրության կանոններին ու շրջանցում սահմանափակումները VPN-ներով։

Ադրբեջանի իշխանությունները չեն կարող նույն մարդուն ստիպել, որ չմտնի այլ, այդ թվում հայկական կայքեր, բայց իրենց՝ ադրբեջանական կայքերում ու սոցիալական ցանցերում ստեղծվող կոնտենտի մասով տանում են առավելագույն կազմակերպված աշխատանք։

Սա ո՛չ նավթի հետ կապ ունի, ո՛չ այնպիսի ֆինանսների ու փողերի, որը մենք չունենանք, ո՛չ էլ այնպիսի մեխանիզմի, որը ոչ լսած լինենք, ոչ տեսած։ Ուղղակի, ցավոք, դրված առաջադրանքներն են տարբեր կողմերի մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին