Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծիք է տարածում, թե Սեյրան Օհանյանը վիրավորվել է, քանի որ նրանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել. ԱՀ նախագահի խոսնակ

07 Նոյեմբեր, 2020 10:44
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծիք է տարածում, թե Սեյրան Օհանյանը վիրավորվել է, քանի որ նրանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին