Կարևոր իրադարձություններ

Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանք ունի

07 Նոյեմբեր, 2020 10:02
Հեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան
Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանք ունի

Հայտնի լուսանկարի հրետանավոր, զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին