Կարևոր իրադարձություններ

Էրդողանը գործում է՝ փորձելով գերազանցել Աթաթյուրքին. «Հայաստանի Հանրապետություն»

07 Նոյեմբեր, 2020 09:25
Էրդողանը գործում է՝ փորձելով գերազանցել Աթաթյուրքին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած համակարգային փոփոխությունների արդյունքում անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգի, որը բնականաբար անդրադառնալու էր այդ երկրի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգային հարցերի առաջնահերթությունների վրա։ Թուրքիայի նման ավտորիտար ռեժիմներում մեծանում է նաեւ լիդերի անձի դերը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արեւելագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ կարեւոր է հաշվի առնել անձով պայմանավորված արժեքային, գաղափարական կողմնորոշիչները, որոնք էականորեն ազդում են արտաքին եւ մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության վրա։ «Սովորաբար լիդերի եւ տվյալ դեպքում Էրդողանի նախապատվությունները ձեւակերպում են որպես ազգային շահ, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն եւ այս համատեքստում էականորեն մեծանում է առաջնորդի դերը։ Թուրքիայում որոշումների կայացման գործընթացը եւ մեխանիզմն առավելապես միակենտրոն է, թեպետ գործում են պետական ինստիտուտները։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ լիդերների, էլիտաների գաղափարները, արժեքները, տեսլականները չափազանց կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի պարագայում»,- ասաց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին