Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը ոմանց սպասումները հօդս է ցնդեցրել․ «Հրապարակ»

07 Նոյեմբեր, 2020 08:11
Ծառուկյանը ոմանց սպասումները հօդս է ցնդեցրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվելուց երկու օր անց Առինջի ճանապարհի գինետանը ճաշկերույթի է հրավիրել արտախորհրդարանական 13 քաղաքական ուժերի ղեկավարներին:

Ներկա են եղել նրանք, ովքեր գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով վերանայել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Բոլոր կուսակցությունների առաջնորդները, այդ թվում՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով նախկինում խիստ քննադատության էր ենթարկում Գագիկ Ծառուկյանին, «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը, Հրանտ Բագրատյանը։

Քաղաքական ուժերի ղեկավարները հույս են ունեցել, որ ճաշկերույթը կվերածվի քաղաքական մինի-հավաքի, սակայն հանդիպման հենց սկզբում Ծառուկյանը ոմանց սպասումները հօդս է ցնդեցրել՝ ասելով, որ քաղաքական հարցեր այսօր չենք քննարկելու։ Շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած աջակցության համար եւ քննարկել է տարբեր առօրեական հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին