Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով․ խոսնակ

06 Նոյեմբեր, 2020 19:56
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով․ խոսնակ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով: Երևանում և մարզերում ժամանակավորապես հաստատված արցախցիներն իրենց հուզող սոցիալական, իրավական և այլ բնույթի հարցերի ու խնդիրների մասին Շտաբին կարող են օպերատիվ կերպով տեղեկացնել նաև սույն սոցիալական խողովակով:

Էջին հետևելը կարևոր է։

Հ.Գ.

Խնդրանքս լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հնարավորինս լուսաբանել օպերատիվ շտաբի աշխատանքները, քանի որ հազարավոր քաղաքացիներ սպասում են թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր նորության:

 

Լրահոս

Դիտել ավելին