Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597
    613

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել

06 Նոյեմբեր, 2020 19:31
Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել

Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Օրեր առաջ ինչ-որ մեկը տեսել էր հակառակորդի այս վայրագությունը, տեղեկացրել Պետրոսյանին: Հետո կամավորների խումբը, որը փորձում է Արցախի հուշարձանների վիճակն ուսումնասիրել, եթե հնարավոր է՝  նկարել, գնահատել, գնացել է, տեսել, որ արկն ընկել է բակում: «Հնագիտական հանգրվանում 4 տնակ կա, երկուսը լրիվ են ավերվել, մյուս երկուսի դռներն ու պատուհաններն են դուրս շպրտվել այդ ալիքից, պատերն այդ արկի բեկորներից լրիվ ծակոտվել են, գույքն ամբողջովին փչացել է»,-ասել է Պետրոսյանը:

Տնակները բավականին արժեքավոր են եղել, լավ հարմարեցված՝ օդորակիչով, մշտական ջրով եւ այլն: Պետրոսյանի խոսքով՝ իրենք միայն ամռանն են այնտեղ լինում: Նա կարծում է, որ հատուկ են խփել՝ երեւի մտածելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: «Կողքին 18-րդ դարի ամրոցն է, որը թանգարանային շենք է: Դա ավելի լավ է երեւում, քան մեր տնակները: Կարծում եմ, որ մտածել են, թե այնտեղ՝ տնակներում, կարող են մարդիկ լինեն: Նրանք գիտեին, որ դա Տիգրանակերտն է: Ադրբեջանական այդպիսի կայք չկա, որ տարիներ շարունակ չմեկնաբաներ մեր պեղումները, մեր նիստն ու կացը»,-ասել է Պետրոսյանն ու հավելեց՝ իհարկե գիտեն եւ միտումնավոր են անում:

Նրա կարծիքով՝ մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը շատ լավ իրականացնում էր համեմատաբար խաղաղ պայմաններում, հիմա մշակութային սիմվոլներին այդքան մեծ ուշադրություն չի դարձնում, նրա նպատակը հայերին բնաջնջելն է, այդ տարածքը հայերից մաքրելը: «Իրենք այդքան քաղաքակրթական մակարդակ չունեն, որ առաջնային դարձնեն պայքարը մշակույթի դեմ: Բայց ինչ-որ ընկնում է իրենց ձեռքը, ավերում են»,-ասել է նա ու նշել, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն եւս միտումնավոր էին հարվածել:

Տիգրանակերտի հնավայրում պեղումներ են իրականացվում 2006 թվականից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին