Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

06 Նոյեմբեր, 2020 19:11
Հեղինակ՝ Էդմոն Մարքույան
ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ երեկ "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։

Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով։

Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին