Կարևոր իրադարձություններ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը

06 Նոյեմբեր, 2020 18:43
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Մովսիսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը:

«Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։

Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին