Կարևոր իրադարձություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ավստրիայում, Ֆրանսիայում, պատահականություն չէ, վստահեցնում եմ ձեզ․ Ալեն Սիմոնյանը՝ ТАСС-ին

06 Նոյեմբեր, 2020 17:05
 Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ավստրիայում, Ֆրանսիայում, պատահականություն չէ, վստահեցնում եմ ձեզ․ Ալեն Սիմոնյանը՝ ТАСС-ին

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին անձամբ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերի վերցված զինյալներին: Այս մասին ТАСС հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն փաստ է դարձել, որ Ղարաբաղում գործում են ահաբեկիչներ։

«Մենք ունենք գերի վերցված վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, որոնք ամեն ինչ պատմում են: Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն ընձեռել շփվել այս ահաբեկիչների հետ, որ գերի են վերցվել ռազմական գործողությունների ընթացքում: Ես, իբրև իշխանության ներկայացուցիչ, անձամբ եմ ստանձնում այդպիսի հանդիպում կազմակերպելու պատասխանատվությունը»,- ասել է Սիմոնյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահ է, որ Արցախն այսօր դարձել է դարպաս, որի միջոցով ահաբեկիչները փորձում են հայտնվել աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Ռուսաստանում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ եթե պատերազմ սկսվի Լեռնային Ղարաբաղում, ապա դա կանդրադառնա բոլորի վրա։ Բայց մեզ ոչ ոք չէր հավատում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ավստրիայում, Ֆրանսիայում, պատահականություն չէ, վստահեցնում եմ ձեզ»,- ընդգծել է Սիմոնյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին