Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

06 Նոյեմբեր, 2020 16:40
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում նրա անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում, գրում է ТАСС-ը։

«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակիչ միջոցների գործող ռեժիմը՝ ի պատասխան Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հորատանցքերի հորատման Թուրքիայի չարտոնված գործունեության»,- նշված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին