Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

06 Նոյեմբեր, 2020 15:30
Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով: Այս մասին հայտնում է  «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։

Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։

Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։

Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։

Image

 

Լրահոս

Դիտել ավելին