Կարևոր իրադարձություններ

Անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա արգելվում է փակցնել Կարմիր խաչի խորհրդանշանը

06 Նոյեմբեր, 2020 15:08
Անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա արգելվում է փակցնել Կարմիր խաչի խորհրդանշանը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են.

Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։ 

Ցանկանում ենք հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։ Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ լրացուցիչ արձանագրություններին ու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված՝ խորհրդանշանի գործածության կանոններին։ Խնդրում ենք զերծ մնալ նման քայլերից։

Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին