Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի

06 Նոյեմբեր, 2020 15:00
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին