Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

06 Նոյեմբեր, 2020 14:07
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 09:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կանաչ շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 137-րդ կմ-ին «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ա․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Նելլի Հ․-ն (ծնված 1994 թ․), Արմինե Գ․-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտաքարշակի վրա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին