Կարևոր իրադարձություններ

Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

06 Նոյեմբեր, 2020 13:47
Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնի Հայկական մշակութային միության առաջարկով, ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին