Կարևոր իրադարձություններ

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, խրախուսեք ձեր աշակերտներին և երեխաներին մասնակցել այս մրցույթին․ ԿԳՄՍ փոխնախարար

06 Նոյեմբեր, 2020 13:39
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, խրախուսեք ձեր աշակերտներին և երեխաներին մասնակցել այս մրցույթին․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, խրախուսեք ձեր աշակերտներին և երեխաներին մասնակցել այս մրցույթին։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների շրջանակում, պատանիների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ «ԴԻՄԱԿայում ենք լրավարակին» խորագրով։

Սոցիալական մեդիայում կարճ տեսանյութերը շատ ազդեցիկ են․ դրանք ոչ միայն ժամանցի ու զվարճանքի համար են, այլ նաև կարևոր ուղերձներ տարածելու, խնդիրներ բարձրաձայնելու, լսելի դառնալու ու օգտակար լինելու գործիք են։

Եթե դու 13-18 տարեկան ես, օգտվում ես Տիկտոկից, Ինստագրամից, Ֆեյսբուքից, Յություբից և մյուս առցանց հարթակներից, սիրում ես տեսանյութեր նկարել, հետևում ես մեդիագրագիտության կանոններին և ուզում ես դրանք տարածել ընկերներիդ շրջանում, մասնակցի՛ր այս մրցույթին և հաղթելու դեպքում ստացի՛ր նվերներ։

«ԴԻՄԱԿայում ենք լրավարակին» թեմայով տեսանյութը պետք է լինի առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ, հետաքրքիր ու ստեղծագործական մոտեցումներով, ոճի ու ձևաչափի սահմանափակում չկա։ Տեսանյութը պետք է ներկայացնի ապատեղեկատվությունից խուսափելու և տեղեկությունները ստուգելու պարզ կանոններ, ինչպես օրինակ

Ստուգի՛ր տեղեկության աղբյուրը
Վստահի՛ր պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին և լրագրողներին
Ստուգի՛ր նյութի տարածման ամսաթիվը
Մի վստահի՛ր անանուն կամ անհայտ աղբյուրներին
Եթե վերնագիրը սենսացիոն է, կասկածի՛ր
Համեմատի՛ր և ստուգի՛ր տեղեկությունը մի քանի աղբյուրից
Տարբերի՛ր փաստն ու կարծիքը
Մի՛ տարածիր կասկածելի նյութեր
Դու այն ես, ինչ տարածում ես

Մասնագիտական ժյուրին կգնահատի դրանք և կընտրի 3 հաղթողների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

Մանրամասները՝ https://media.am/hy/announcements/2020/11/03/24911/ »:

 

 

Լրահոս

Դիտել ավելին