Կարևոր իրադարձություններ

Որքան տականք է սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ մասնակցում է զրույցին․ Արփի Դավոյան

06 Նոյեմբեր, 2020 13:30
Հեղինակ՝ Արփի Դավոյան
Որքան տականք է սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ մասնակցում է զրույցին․ Արփի Դավոյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։

Սա դավաճանության, ալիևյան

իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում գործող և թշնամու լրատվամիջոցներում հայտնվելու անհագուրդ ցանկությամբ տոգորված ալիևյան փոքրիկ իբրահիմներ։

Նկարն արվել է հոկտեմբերի 3-4-ին, երբ ԱԺ նախագահը պատերազմից հետո առաջին անգամ մեկնել էր Ստեփանակերտ, երբ դեռ այնտեղ էին Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանը և, երբ դեռ Աշոտը, առաջնագիծ չէր մեկնել ։

#սպանեքՁերՄիջիԻբրահիմի»։

 

Լրահոս

Դիտել ավելին