Կարևոր իրադարձություններ

Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

06 Նոյեմբեր, 2020 13:07
Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։

Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին