Կարևոր իրադարձություններ

Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճշմարտությունը ներկայացրած աշխատակցին. Ermenihaber

06 Նոյեմբեր, 2020 12:43
Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճշմարտությունը ներկայացրած աշխատակցին.  Ermenihaber

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։

Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։

Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին