Կարևոր իրադարձություններ

Նարիշկինը պատմել է, թե որտեղից է Ռուսաստանի հետախուզական ծառայությունը ստացել ԼՂ-ում սիրիացի զինյալների մասին տեղեկությունները (տեսանյութ)

06 Նոյեմբեր, 2020 11:55
Նարիշկինը պատմել է, թե որտեղից է Ռուսաստանի հետախուզական ծառայությունը ստացել ԼՂ-ում սիրիացի զինյալների մասին տեղեկությունները (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) հստակ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։ РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Վերջինիս խոսքով ՝ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը «ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»:

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Միջին Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը։

 

Լրահոս

Դիտել ավելին