Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար

06 Նոյեմբեր, 2020 10:32
Սահմանադրական դատարանը կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար

Սահմանադրական դատարանը Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրությունից։

2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուտային ֆոնդ ուղղելու մասով։

Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին