Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանն առաջին օրվանից Արցախում է, վերջին օրերին մասնակցում է նաև Շուշիի պաշտպանությանը. «Հրապարակ»

06 Նոյեմբեր, 2020 08:03
Սեյրան Օհանյանն առաջին օրվանից Արցախում է, վերջին օրերին մասնակցում է նաև Շուշիի պաշտպանությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պատերազմը նաեւ լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։

Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ հրապարակավ երախտիքի խոսք հայտնեց գեներալ-գնդապետ Օհանյանին, ով վերջին օրերին մասնակցում է նաեւ Շուշին պահելու գործողություններին։

1992-ին էլ Օհանյանը Շուշիի օպերացիայի մասնակիցներից է եղել, ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության մարտական գործողությունները։ Իսկ ՀՀ պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանն այս օրերին գրեթե չի երեւում։ Ներիշխանական ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում նախարարն ինքնամեկուսացել է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ են սկսել ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում։

Նույնիսկ Արցախի այն գեներալներն ու հերոսները, որոնք զրկված էին ՊԲ շտաբում՝ թեկուզ խորհրդատուի մակարդակով ռազմական գործողությունների մշակմանը, այս օրերին մարտի դաշտում են։ Բայց արդյո՞ք այս կոնսոլիդացիան ուշացած չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին