Կարևոր իրադարձություններ

Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է․ Արծրուն Հովհաննիսյան

05 Նոյեմբեր, 2020 22:10
Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է․ Արծրուն Հովհաննիսյան

Միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց։

Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե դրանք չեն դադարել, չնայած առկա է ակտիվության որոշակի նվազում: Այս պահին էլ մարտերը շարունակվում են, և ես կարծում եմ, այս գիշեր էլ դրանք կլինեն այնպես, ինչպես նախորդ գիշեր են եղել:

«Դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշիի մերձակա համայնքներում, քաղաքներում, ձորակներում, անտառներում և այլուր, փորձում են որոշակի խնդիրներ լուծել: Սրանով է պայմանավորված մարտերի անընդհատ ընթացքը:

Առավոտյան մարտերն ավելի թեժ են շարունակվել՝ հրետանու կիրառմամբ: Օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսում՝ կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ տարբեր տեղերում փոքր խմբերի գրոհով, նվազագույն քանակի տեխնիկայով և հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ: Սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:

Ինչ վերաբերում է Շուշիի տարածքի դիվերսիոն խմբերին, ապա նրանք հանդիպելով մեր ԶՈւ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկարատև մարտի չեն բռնվում:

Օրվա ընթացքում հաջողվել է նրանցից մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից:

Ադրբեջանի նախագահն ասում է, այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի: Բայց ինչպե՞ս է լինում, որ մենք հարձակվողներին պետք է հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին