Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում. փրկարարական խումբը դեպքի վայրում է

05 Նոյեմբեր, 2020 21:48
Ավտովթար է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում. փրկարարական խումբը դեպքի վայրում է

Նոյեմբերի 5-ին, ժամը 20։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Լրահոս

Դիտել ավելին