Կարևոր իրադարձություններ

Քննարկման է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը՝ 3000 դարձնելու նախագիծը

05 Նոյեմբեր, 2020 20:44
Քննարկման է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը՝ 3000 դարձնելու նախագիծը

E-draft.am կայքում քննարկման է դրվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագիծը, որի համաձայն առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետեւանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։ Այժմ գործող օրենքով Գործող դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Օրենքի ընդունման դեպքում անհատների համար ամսական դառնում է 3000 դրամ, իսկ ԱՁ-ների և նոտարների համար՝ 36 հազար դրամ տարեկան, քանի որ նրանք տարեկան են վճարումը կատարում։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին