Կարևոր իրադարձություններ

Սրտի 4 ստենտով կամավոր գնացել էր առաջնագիծ. 48-ամյա Մարտիկ Գևորգյանը վնասվածք է ստացել

05 Նոյեմբեր, 2020 19:50
Հեղինակ՝ Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն
Սրտի 4 ստենտով կամավոր գնացել էր առաջնագիծ. 48-ամյա Մարտիկ Գևորգյանը վնասվածք է ստացել

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Սրտի 4 ստենտով կամավոր գնացել էր առաջնագիծ

Մարտիկ Գևորգյանը 48 տարեկան է, Գավառի Լճափ գյուղից: Մարտիկը բուժում է ստանում Արթմեդ բժշկական կենտրոնում ռազմական գործողությունների ժամանակ ստացած բեկորային վնասվածքի կապակցությամբ:

Պատերազմի դաշտ էր մեկնել կամավոր՝ իր պարտքը համարելով կանգնել առաջնագծում կռվող տղաների կողքին:
Կամավորագրվելու որոշումը ընդունել էր՝ անտեսելով, որ ընդամենը մեկ տարի առաջ սիրտը ստենտավորել էին 4 ստենտի տեղադրմամբ։ Այս միջամտությունը ենթադրում է, որ պետք է շատ զգույշ լինել առողջության նկատմամբ, բայց հայրենիքի նկատմամբ սերն ու երիտասարդներին օգնելը Մարտիկ ավելի առաջնահերթ է համարում, դրա համար չէր կարող չհետևել կամավորագրման կոչին: Դեղերը վերցրել ու գնացել էր:
-Բա վտանգավոր չէ՞ր Ձեր առողջության համար: Հարցնում ենք: Ժպտում է: Ասում է՝ երբ գիտես, որ թշնամին անընդհատ մեր հողը գրավելու փորձեր է անում, չի կարելի երիտասարդ տղաներին մենակ թողնել, չնայած որ հիացած է նրանց քաջությամբ ու ուժով: Ու անհամբեր իրեն բուժող բժշկից՝ վիրաբույժ Լևոն Եսայանից հետաքրքրվում է՝ երբ է ապաքինվելու, որ նորից միանա տղաներին: Նույնիսկ ստացած վերքը նրա միտքը չի փոխել։
Դեռ 1990-ից է սկսվել Մարտիկի ռազմական ճանապարհը, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին, հետո էլ երեք տարի որպես պայմանագրային զինծառայող Քարվաճառում է եղել: Վստահ է, որ հաղթելու ենք, երբ գիտես ինչի համար ես կռվում, միշտ հաղթում ես:

 

Լրահոս

Դիտել ավելին