ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը այսօր ասուլիսի ժամանակ ասաց․ «Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք»:
«Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը:
Վազգեն Ավետիսյանը ընդգծեց, որ կալանավորված անձը բավականին փորձ ուներ խարդախություն կատարելու, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է: