Կարևոր իրադարձություններ

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

05 Նոյեմբեր, 2020 18:55
Հեղինակ՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են․

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները:
Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող հումանիտար օգնությունը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 

Լրահոս

Դիտել ավելին