Կարևոր իրադարձություններ

Ի շահ մեզ, ՀԷՑ-ը գնել է մեր հայրենակիցը, որի ընկերությունը միշտ բարեխղճորեն է աշխատել

07 Հոկտեմբեր, 2015 16:52
Ի շահ մեզ, ՀԷՑ-ը գնել է մեր հայրենակիցը, որի ընկերությունը միշտ բարեխղճորեն է աշխատել

«Հայաստանի էլեկտրացանցերը» մենաշնորհային ընկերություն է, որը զբաղվում է ձեռներեցությամբ եւ 10 տոկոս եկամտաբերություն ունի։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ը «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելուն։

Պատգամավորը նշել է, որ տեղի է ունեցել ընդամենը սեփականատերերի փոփոխություն։ «Եվ ի շահ մեզ, ՀԷՑ-ը գնել է մեր հայրենակիցը, որի ընկերությունը միշտ բարեխղճորեն է աշխատել։ «Տաշիր» ընկերությունների խմբից մենք լավից բացի ոչինչ չենք տեսել։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ հետագայում մեզ մոտ ծառայությունները որակյալ կկատարվեն»,- ընդգծել է Այվազյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին