Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչներին Մերձավոր Արեւելքից տեղափոխում են Ղարաբաղ. Զախարովա

05 Նոյեմբեր, 2020 18:01
Ահաբեկիչներին Մերձավոր Արեւելքից տեղափոխում են Ղարաբաղ. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: 

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին