Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    521

  • EUR

    603,5
    619,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների

05 Նոյեմբեր, 2020 17:12
ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին տեղի են ունեցել համընդհանուր նախագահական ընտրություններ ։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետականներից Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատներից Ջո Բայդենը: Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է, սակայն երկու թեկնածուներն էլ հայտարարում են խախտումների մասին տարբեր նահանգներում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների։

New York Times թերթի տվյալներով՝ ակտիվիստները ցույցեր են կազմակերպել Մինեապոլիսում, Սիեթլում, Ֆինիքսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում եւ Փորթլենդում: Հիմնականում դրանք ընթացել են խաղաղ, սակայն առանձին կետերում բողոքի մասնակիցները կոտրել են ցուցափեղկերը եւ ոստիկանության հետ բախումներ են եղել:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին