Կարևոր իրադարձություններ

Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. պարզաբանում են ԿԳՄՍ նախարարությունից

05 Նոյեմբեր, 2020 16:59
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. պարզաբանում են ԿԳՄՍ նախարարությունից

Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել:

Անդրեասյանը նաև հայտնեց, որ մեծ քաղաքներում միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, դասընթացները հեռավար կշարունակեն։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին