Կարևոր իրադարձություններ

Ալիևը հակադարձել է Լավրովի՝ ԼՂ-ում կռվող 2․000 սիրիացի վարձականների մասին հայտարարությանը

05 Նոյեմբեր, 2020 16:12
Ալիևը հակադարձել է Լավրովի՝ ԼՂ-ում կռվող 2․000 սիրիացի վարձականների մասին հայտարարությանը

Որևէ ապացույց, որ մեր կողմից օտարերկրյա վարձկաններ են կռվում, գոյություն չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում 2 հազար վարձկան է կռվում։

«Եթե անկեղծ լինեմ, ապա ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեզոքություն պետք է պահպանեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց ընձեռված մանդատի շրջանակներում, օգտվում են նման չհաստատված «տեղեկատվությունից» և լուրերից», - հայտարարել է Ալիևը։

«Ես դա բազմիցս ասել եմ։ Նրանք մեզ պետք չեն։ Մենք ունենք բանակ՝ 100․000 մարտիկներով։ Եթե ամբողջական զորահավաք անենք, ապա կկարողնանաք մի քանի անգամ ավելի շատ հավաքել»,- ասել է Ալիևը։


 

 

Լրահոս

Դիտել ավելին