Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում. ՏԱՍՍ

05 Նոյեմբեր, 2020 15:42
Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում. ՏԱՍՍ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անցած երկու տարիների ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բայց բոլորը անօգուտ և անիմաստ են եղել՝ բացառությամբ առաջին հանդիպումների», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, միայն ինքնորոշման մասին է խոսում: Սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ», - նշեց Ալիևը: Նրա կարծիքով՝ հայկական կողմի դիրքորոշումը պետք է ավելի ճշգրիտ լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին