Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Հայկ Մարությանը բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում․ Կուբատյան

05 Նոյեմբեր, 2020 15:37
Հեղինակ՝ Հովսեփ Կուբատյան
Քաղաքապետ Հայկ Մարությանը բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում․ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է. 

«Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավավճարների մասին ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկ բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել: Քաղաքապետ Հայկ Մարությանը բացի աշխատավարձից ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում:

Իսկ այն լրատվամիջոցներին, որոնց «տերերը» նախկինում համ պարգևավճար էին ստանում, համ անաշխատ եկամուտ ասեմ, որ պարգևավճարների մասին քաղաքապետի կարգադրությունները առանց բացառության տեղադրվում են Yerevan.am կայքում: Կարող եք մտնել և նայել, ամեն ամիս կարիք չկա նույն հարցումը ուղարկել»:

 

Լրահոս

Դիտել ավելին