Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գյումրի քաղաքում

05 Նոյեմբեր, 2020 15:15
Հրդեհ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 5-ին, ժամը 11։45-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկական համալսարան»-ի մասնաճյուղի հետնամասում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան 86 հասցեում գտնվող խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 12:51-ին: Այրվել է խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 56 քմ), ստվարաթուղթ (մոտ 2 խմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին