Կարևոր իրադարձություններ

Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք Արցախի ճանաչման հարցի շուրջ. ԱԳ փոխնախարար

05 Նոյեմբեր, 2020 14:57
Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք Արցախի ճանաչման հարցի շուրջ. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

«Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- նշեց Ադոնցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին