Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

05 Նոյեմբեր, 2020 14:51
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 5-ին, ժամը 08:24-ին Կոտայքի մարզային ճգնաճամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz Atego» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գարիկ Ն․ ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին