Կարևոր իրադարձություններ

Շատերը չեն պատկերացնում լրջությունը, և ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում․ Առողջապահության նախարարի խորհրդական

05 Նոյեմբեր, 2020 14:06
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Շատերը չեն պատկերացնում լրջությունը, և ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում․ Առողջապահության նախարարի խորհրդական

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, ովքեր ցավոք սրտի կորցրել են հարազատներ: Խոսեք, բարձրաձայնեք, պատմեք համացանցում այդ վարակի և հետևանքների մասին, քանի որ շատերը չեն պատկերացնում լրջությունը և ցավոք մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում: Խոսեք......որ կանխենք...

Վերջին օրերին նոր դեպքերի քանակը 2000 ից չի նվազում, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Բուժանձնակազմն էլ երկու ֆրոնտով է պայքարում, վիրավորների կյանքի և կորոնավիրուսով վարակվածների:

Հ.Գ. խնդրում եմ չասեք հսկել է պետք, հսկողների զգալի մասը առաջնագծում են, մենք պետք է ամուր պահենք թիկունքը, որ վարակը առաջնագիծ չհասնի»։

 

Լրահոս

Դիտել ավելին