Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի մարտական կոչից հետո, ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցը, արդեն ավելի համալրված, կազմավորել է սեփական ջոկատը և մեկնել է ռազմաճակատ

05 Նոյեմբեր, 2020 12:46
Գագիկ Ծառուկյանի մարտական կոչից հետո, ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցը, արդեն ավելի համալրված, կազմավորել է սեփական ջոկատը և մեկնել է ռազմաճակատ

ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրույթուն է տարածել

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատերազմի առաջին իսկ օրերից թիրախավորվեց նաև Գեղարքունիքի մարզը՝ Վարդենիսն իր հարակից գյուղերով և այլ սահմանամերձ բնակավայրեր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վարդենիսի տարածքային կառույցը՝ ի դեմս համայնքային պատասխանատուների և երիտասարդների, լծվեցին հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին: Նրանք սեպտեմբերի 28-ից առաջնագծում են՝ իրենց մարտական ընկերների կողքին:

Մեր քաղաքական առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի մարտական կոչից հետո, տարածքային կառույցը, արդեն ավելի համալրված, կազմավորել է սեփական ջոկատը, և մեկնել է ռազմաճակատ:

Կցանկանայի նշել նաև այն ահռելի աշխատանքը, որը կատարում են Վարդենիսի ժողովուրդը և տարբեր կառույցներ, այսպես ասած, ձևավորելով ապահով թիկունք մեր զինվորականների համար: Շնորհակալ ենք ձեր անխոնջ աշխատանքի համար:

Աստված պահապան Հայոց բանակի քաջ մարտիկներին։

Միասին պիտի ջախջախենք ոսոխին»։

 

Լրահոս

Դիտել ավելին