Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳ նախարար

05 Նոյեմբեր, 2020 12:39
Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,- ասաց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց. «Համանախագահների մակարդակով վերջին հանդիպումը Ժնևում էր, դրանից հետո նրանց հետ աշխատանքները շարունակական են»։

 

Լրահոս

Դիտել ավելին