Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար: Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում և` ոչ միայն մեզ համար: Հետեւանքներն իսկապես լուրջ են»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:
Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: