Կարևոր իրադարձություններ

Մոսկվայից Երևան մարդասիրական բեռի նոր խմբաքանակն ուղարկվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

05 Նոյեմբեր, 2020 11:28
Մոսկվայից Երևան մարդասիրական բեռի նոր խմբաքանակն ուղարկվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Մոսկվայից Երևան մարդասիրական բեռի նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին երեկոյան:

Այս անգամ 50 տոննա կշռով հումանիտար օգնության մեջ ներառվել են բժշկական պարագաներ, սարքավորումներ, ինչպես նաև՝ մանկական հագուստ:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։

 

Լրահոս

Դիտել ավելին