Կարևոր իրադարձություններ

Գյոռբագյոռ-2020 ու մյուս բոլոր օպերացիաների մեծ մասի հիմքն ու ընթացքը հետախույզներն են դնում․ շնորհավո՛ր տոնդ, հա՛յ հետախույզ․ Սանասարյան

05 Նոյեմբեր, 2020 11:20
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Գյոռբագյոռ-2020 ու մյուս բոլոր օպերացիաների մեծ մասի հիմքն ու ընթացքը հետախույզներն են դնում․ շնորհավո՛ր տոնդ, հա՛յ հետախույզ․ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավոր կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հետախույզներիս տոնն է

#Գյոռբագյոռ2020 ու մյուս բոլոր օպերացիաների մեծ մասի հիմքն ու ընթացքը հետախույզներն են դնում ու իրականացնում՝ անցնելով ամենավտանագավոր իրավիճակներով ու ճամփաներով։

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ հետախույզ։ Հիմա, առավել քան երբևէ, քո աշխատանքից ու տված ինֆորմացիայից է կախված մյուսների կյանքը, անվտանգությունն ու հաջողությունները, ավելի կոնկրետ՝ մեր հաղթանակը։ Աչքդ՝ միշտ սուր, միտքդ՝ ավելի սուր, բազուկդ՝ թուր։ Անփորձանք տղերք»։

 

Լրահոս

Դիտել ավելին