Կարևոր իրադարձություններ

Այս ընտրությունները բացառիկ են․ քաղաքագետը՝ ամերիկյան ընտրական ճգնաժամի մասին

05 Նոյեմբեր, 2020 11:06
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Այս ընտրությունները բացառիկ են․ քաղաքագետը՝ ամերիկյան ընտրական ճգնաժամի մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Ամերիկյան ընտրական ճգնաժամ

Այս ընտրությունները բացռիկ են: Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել քան նախորդ ընտրություններում: Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ: Փոստային ծառայության միջոցով նախապես քվեարկել են շուրջ 100մլն մարդ, ինչը բացառիկ թիվ է:

Սակայն, հենց այս պահին Բայդենը Թրամփից կարծես առաջ է անցել ընտրիչների ընդամենը մեկ ձայնի շնորհիվ: Այսքան մոտ թվերով նախագահի ընտրություն նշանակում է մյուս թեկնածուի կողմից միանշանակ բողոքարկում, քանի որ ըստ նախնական տվյալների Թրամփը կունենա 268 քվե: Հենց սա է պատճառը, որ դելեգիտիմացվում է Բայդենի հաղթանակը և Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփը արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:

Ինչպես ասում էի նախկինում, նման պայմաններում Թրամփի հաղթանակը հերոսություն կլիներ, սակայն Բայդենի հաղթանակ էլ հեշտ չի տրվելու: Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները: Նա չի կարող ընդունել իր պարտությունը ընդամենը 2-3 ձայնի պատճառով մանավանդ, եթե կասկածներ ունի հաշվարկների մասով: Առայժմ Թրամփը մինչ հունվարի 20-ը նախագահ է դրանից բխող բոլոր հետևանքներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին