Կարևոր իրադարձություններ

Վիեննայի ահաբեկչության գործով 14 ձերբակալված կա, նրանց թվում են կան նաև Թուրքիայից ներգաղթյալներ

05 Նոյեմբեր, 2020 10:48
Վիեննայի ահաբեկչության գործով 14 ձերբակալված կա, նրանց թվում են կան նաև Թուրքիայից ներգաղթյալներ

Վիեննայում ահաբեկչական գործով կա 14 ձերբակալված։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերի հայտարարությանը։

Ձերբակալվածները Ավստրիայի քաղաքացիներ են. նրանք 18-ից 28 տարեկան ներգաղթյալներ են։ Ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից։

Հետաքննություն է կատարվում՝ պարզելու նրանց մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին